Փաշինյանը հայտնեց Պուտինին վտանգների մասին՝ դնելով ՌԴ-ի պատասխանատվության հարցը․ գնդակը Մոսկվայի դաշտում է․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր խոսքում անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին։ Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղն է։

Փաշինյանն այս հարցը քննարկել է Պուտինի հետ՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները փորձել են փակել Լաչինի միջանցքը և այդ ամենը՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

«Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»,- ասել է նա:

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, խոսելով Պուտինին ՀՀ ղեկավարի կողմից այս փաստերը ներկայացնելու փաստի մասին, նշում է, որ իսկապես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի են ունենում զարգացումներ, որոնք լուրջ մտահոգության առիթ են, թեպետ դրանք ռազմական բնույթ չեն կրում։․

«Վտանգները, որ պարունակում են, նաև ռազմաքաղաքական են։ Դրանք կարող են լինել հնարավոր էսկալացիայի նախադրյալներ։ Այս իմաստով շատ հասկանալի է, որ Երևանը բարձրացնում է այս հարցը բարձր մակարդակի հայ-ռուսական հանդիպմանը։ Պարբերաբար այս խնդիրները բարձրացվում են, հետպատերազմյա այս երկու տարիներին այդ խնդիրները կան»,- ասաց նա։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Պուտինին Վլադիվոստոկում և ահազանգել Ադրբեջանի մոտալուտ ռազմական սադրանքի մասին։ Սակայն ՌԴ-ն փաստացի չէր զսպել Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա։ Հակոբ Բադալյանն ասում է՝ Փաշինյանը փորձում է ՌԴ-ի վրա պատասխանատվության հարց դնել, և փաստացի գնդակը Մոսկվայի դաշտում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան