Փաշինյանը քարոզարշավը անցկացնում է մուրճով, սեռական հայհոյանքներով․ ԱԺ-ում՝ Լիլիթ Գալստյանի հարցը աղմուկ առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Արդյո՞ք հնարավոր է անաչառ, անկախությամբ օժտված և ապաքաղաքական մարմին ստեղծել այն իրականության մեջ, որտեղ քաղաքական մեծամասնության առաջնորդը քարոզարշավը անցկացնում է մուրճով, սեռական հայհոյանքներով և անհնազանդներին պատերին ծեփելու հորդորներով»,- դիմելով արդարադատության փոխնախարարին՝ այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորի հարցը ԱԺ-ում աղմուկ բարձրացրեց։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով հարցին՝ ընդգծեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից:

«Ըստ այդմ, այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն: Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն», – նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։