«Կոմունալս հիմա ո՞նց վճարեմ»․ թոշակի ավելացման հետևանքով առնվազն 18 հազար դրամ նպաստից զրկվածները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ձմռան նախաշեմին շուրջ 3000 կենսաթոշակառու զրկվել է նվազագույնը 18․000 դրամ նպաստից․ պատճառը թոշակների բարձրացումն է 3000 դրամով։

Լոռու մարզի Թումանյան համայնքի 72-ամյա բնակիչ Սեդա Դավթյանը մեկն է այդ թոշակառուներից, որն անակնկալ կերպով է իմացել նպաստից զրկվելու լուրը։

Տիկին Սեդան 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, ապրում է միայնակ, ամսական 45․800 դրամ թոշակն ու 18․000 դրամ  նպաստն էին եկամտի միակ աղբյուրը։ Հիմա ամսական 48․800 դրամ կենսաթոշակի հույսին է․ ինչի՞ վրա ծախսի այդ գումարը, ասում է՝ հազիվ դեղերին բավարարի, իսկ մնացա՞ծ ծախսերը։

Այս ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից՝ պարզաբանում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ընտանիքի անապահովությունը գնահատվում է՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն ու պարբերական ստացված վճարները՝ կենսաթոշակ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդի կապակցությամբ տրվող վճարներ և այլն, այդ եկամուտների աճը բերում է փոփոխությունների անապահովության գնահատման միավորների մեջ:

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին նախարարությունը տեղեկացնում է, որ կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին՝ ամսական՝ 18․000 դրամ: Բացի այդ, կարող են շարունակել օգտվել կոմունալ վճարների զեղչերից։ Որ 3000 դրամով անձի սոցիալական վիճակը չի լավանում և նպաստից զրկելը խնդրահարույց է, նաև նախարարն է ընդունում։ Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ հիմա քննարկումներ են ընթանում։

Վերջնական լուծումը, ըստ նախարարի, անապահովության գնահատման նոր համակրգի ներդրումն է, որ նախատեսվում է հաջորդ տարվա սեպտեմբերին։ Այն հնարավորություն կտա աղքատությունը հաղթահարել աշխատանքի միջոցով․ այսօր շուրջ 40․000 աշխատունակ մարդ է ընդգրկված նպաստ ստացողների համակարգում, այն պարագայում, երբ երկրում աշխատուժի պակաս կա։

Այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72․500 ընտանիք։ Այս դեպքում ի՞նչ պետք է անեն անաշխատունակ թոշակառուները, ովքեր զրկվել են նպաստից․ տիկին Սեդային ու նրա նման հազարավոր տարեցներին հուզող այս հարցի պատասխանն առայժմ մնում է օդից կախված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան