Բորելը խոստովանել է` Եվրոպան պաշտպանունակության հետ կապված խնդիրներ ունի կարևորագույն ոլորտներում

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է եվրոպական պաշտպանունակության կարևորագույն ոլորտներում լուրջ թերությունների առկայությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվրոպական պաշտպանական գործակալության տարեկան համաժողովի պատվիրակների առջև ունեցած ելույթում Բորելն ասել է, որ դա Եվրոպային խոցելի է դարձնում «բարձր մակարդակի սպառնալիքների համար»: Նրա խոսքով՝ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի պաշարները սպառվում են, քանի որ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը տարիներ շարունակ պատշաճ ֆինանսավորում չի ստացել։

«Այն, ինչ մենք ուղարկում ենք Ուկրաինա, վերցնում ենք ոչ թե պահեստներից, այլ մեր բանակներից»,- ասել է նա։

Եվրոպական պաշտպանական գործակալությունը ստեղծվել է 2004 թվականին՝ հիմնականում Եվրոպայում փոխադարձ աջակցության և ռազմական համագործակցության ամրապնդման խնդիրները լուծելու նպատակով։ Այն ներառում է ԵՄ բոլոր երկրները՝ բացի Դանիան։

Միևնույն ժամանակ, իրավիճակը արագորեն բարելավվում է՝ ասել է Բորելը, որը ղեկավարում է նաև ԵՄ պաշտպանական գործակալությունը։

«2021 թվականին ԵՄ բոլոր երկրները պաշտպանության վրա ծախսել են 214 միլիարդ եվրո, ինչը 6 տոկոսով ավելին է, քան 2020 թվականին»,- ասել է նա։

Պաշտպանական ծախսերի ամենամեծ աճը գրանցել են Հունաստանը, Իտալիան, Սլովենիան և Ֆինլանդիան։ Բորելի խոսքով՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին եվրոպական կառավարությունների արած հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտպանական ծախսերի աճը կշարունակվի առաջիկա տարիներին։

Տաթև Ֆռանգյան