Քաղաքապետարանը որոշել է Երևանի փողոցներից հեռացնել թեղիները և դրանք փոխարինել նոր ծառատեսակներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքի բոլոր թեղիները փոխարինել այլ ծառատեսակներով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը փորձում է հիմնավորել, թե ինչու են որոշել գնալ այս քայլին։ Ըստ Արմեն Բեգոյանի՝ այդ ծառերի կենսունակությունը սպառված է։

Արմեն Բեգոյանը մի կողմից խոսում է թեղիներն այլ ծառատեսակներով փոխարինելու մասին, մյուս կողմից՝ քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ցուրտ ձմռանն ընդառաջ էտում էին հենց թեղիները։ Ընդ որում, բնապահպանների գնահատմամբ՝ իրականացվող խորը էտը կարող է վնաս հասցնել ծառերին։ Բեգոյանը, մինչդեռ, պնդում է՝ թեղին որտեղից էլ կտրես, արագ կաճի։

Թեղիների փոխարինման գործընթացը կմեկնարկի գարնանը։ Մայթեզրերին թեղիների փոխարեն կտնկվեն սոսիներ, թխկիներ, կաղնիներ։ Այդ ծառերի տնկիները, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, ունենալու են 5․5 սմ հաստություն և, ինչպես պաշտոնյան է վստահեցնում, տնկելուց անմիջապես հետո իրենց ֆունկցիոնալությունը կդրսևորեն: Առաջինը կհեռացվեն Սայաթ-Նովա պողոտայի թեղիները։

Թեղիները փոխարինելու գործընթացը «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը խնդրահարույց է համարում։ Նրա խոսքով՝ նախ խնդիր է այն, որ չկա հստակ ծրագիր, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվելու, բացի այդ, Զարաֆյանի համոզմամբ, այս հարցի շուրջ լայն հանրային քննարկում պետք է իրականացվի։

Բնակիչներին կանաչապատ Երևան խոստացած քաղաքային իշխանությունը, փաստորեն, լայնածավալ կանաչապատման աշխատանքների փոխարեն՝ ծրագրում է հեռացնել  կանգուն կանաչ ծառերը և դրանց փոխարեն տնկել նորերը, որոնց աճի համար տարիներ կպահանջվեն։ Իսկ մայրաքաղաքի այլ հատվածներում տնկված ծառերն ու թփերը, ըստ բնապահպանի, չեն կարող ապահովել ավելի կանաչ Երևանի՝ քաղաքային իշխանության խոստման ապահովումը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախագահը, սակայն, պնդում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Երևանի տարածքում ավելացնելու են շուրջ 60 հեկտար կանաչապատ տարածք։ Դրանք հիմնականում անտառ-տնկարկներ են լինելու։

Պաշտոնյան, սակայն, այդպես էլ չի նշում, թե որքան տարածք է կանաչապատվել անցած տարվա ընթացքում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նկատում է՝ Երևանում ավելանում են ոչ թե կանաչապատ տարածքները, այլ շինարարական հարթակները։ Ընդ որում՝ խախտվում են շինարարական մի շարք նորմեր և քաղաքային իշխանությունը դրա դեմ որևէ քայլ չի անում։

Վերադառնալով թեղիների փոխարինմանը՝ քաղաքապետարանը ծառատեսակների ձեռքբերման առաջին փուլի համար արդեն մրցույթ է հայտարարել, ծրագրի համար կծախսվի մոտ 200 մլն դրամ։ Թե ինչ ժամկետներում մայրաքաղաքի թեղիներն ամբողջությամբ կփոխարինվեն այլ ծառատեսակներով, դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Խաչատրյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: