«Հայհոյել են, ուժ գործադրել, պատռել Վարուժան Ավետիսյանի նկարները». ԱԺԲ երթից 96 անձ է բերման ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով երեկ ԱԺԲ-ն հերթական նստացույցն էր իրականացնում։ Նստացույցին հաջորդեց նախապես հայտարարված խաղաղ երթը․ այն, սակայն, ընդհատվեց Ոստիկանության միջամտությամբ։ Ակցիայի մասնակիցներին շրջափակման մեջ վերցրած իրավապահներն ուժի գործադրմամբ Ազգային-ժողովրդավարական բևեռի կազմակերպած հավաքի 96 մասնակցի բերման ենթարկեցին Ոստիկանության տարբեր բաժիններ:

Ոստիկանությունից, սակայն, չեն մեկնաբանում բերման ենթարկվածների նկատմամբ ուժի կիրառման փաստը: Factor TV-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար: ԱԺԲ-ից, սակայն, հերքում են ոստիկանի կողմից պահանջ չկատարելու հիմնավորումը՝ շեշտելով՝ Ոստիկանության կողմից բռնի գործողություններն առաջին անգամ չէին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները և Վարուժան Ավետիսյանի համակիրներն արդեն օրեր շարունակ նստացույց և երթեր են իրականացնում՝ Ավետիսյանին պատշաճ բուժօգնություն տրամադրելու պահանջով։ Ըստ նրանց՝ ԱԺԲ փոխնախագահին շտապ պետք է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Արդարադատության նախարարությունը, սակայն, հերքում է դրա անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դեռևս նոյեմբերի 24-ին Ավետիսյանը տեղափոխվել է իր կողմից ընտրված «Էրեբունի» ԲԿ և հետազոտություններ անցել։

««Էրեբունի» ԲԿ-ում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման, մասնավորապես, ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։ Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է: Ավելի վաղ նա ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ մի շարք լրահետազոտությունների արդյունքներով՝ ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել»,- նշվում է ԱՆ հաղորդագրության մեջ։

ԱԺԲ-ի ակտիվիստներն այսօր ևս Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց անցկացրեց Հյուսիսային պողոտայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան