«Հայաստան ենք բերել մի տեխնոլոգիա, որ աշխարհում նմանը չունի». երկրաշարժից 34 տարի անց

Լուրեր

20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր «Հիշատակի և դիմակայունության» թեմայով Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով է կազմակերպել։ Աշխատաժողովի խորագիրն է ՝ «Անվտանգության մշակույթի զարգացում»-ը։
«Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոն» ընկերության տնօրեն Սամվել Հակոբյանը ներկայացրեց «Սեյսմիկ ռիսկի մոնիթորինգի և կանխարգելման լուծումները՝ սեյսմիկ էնթրոպիայի մեթոդի հիման վրա։

«Մենք Հայաստան ենք բերել մի տեխնոլոգիա, որը ամբողջ աշխարհում նմանը չունի։
Բոլոր երկրներում, որտեղ վտանգավոր գոտիներ կան, զարգացնում են մեթոդներ, տեսություններ, տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս որոշ առումով նվազեցնել սեյսմիկ վտանգը։

Մեր տեխնոլոգիան չի հակասում առկա մեթոդներին, հակառակը՝ հնարավորություն է տալիս այդ մեթոդները զուգահեռաբար օգտագործելով՝ բարձրացնել այդ մեթոդների ճշտությունը և արդյունավետությունը։

Մեր տեխնոլոգիան գործում է ուրիշ հարթակում, որը չի խաչվում առկա մյուս մեթոդների հետազոտություների հետ։

Մեր տեխնոլոգիան հիմնված է նոր տեսության՝ սեյսմիկ  էնթրոպիայի տեսության վրա՝ երկրաշարժերի կատալոգների հիման վրա, այսինքն՝ սեյսմոստատիստիկայի վրա։ Այս տեխնոլոգիան երկրաշարժերի կանխտեսման նոր մոտեցման հնարավորություն է տալիս»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասները տեսանյութում։