Վերջին սոցհարցումներում Էրդողանը զիջում է ընդդիմադիր մրցակիցներին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Yöneylem» հետազոտական կենտրոնը հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել։ Այն իրականացվել է սույն տարվա նոյեմբերի 23-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի 27 նահանգներից։ Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արդյունքն այսպիսին է եղել` չկողմնորոշվածների ձայները ներառյալ.

Իշխող ԱԶԿ-AKP
«Արդարություն և զարգացում կուսակցություն» – 32.8%

Ընդդիմադիր ԺՀԿ-CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» – 26․3%

Քրդամետ ԺԴԿ-HDP

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» – 10․1%

Իշխանամետ ԱՇԿ – MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն» – 7․2%

Ընդդիմադիր ԼԿ – İYİ Parti

«Լավ կուսակցություն» – 13.9%

Ընդդիմադիր ԺԱԿ-Deva Partisi

«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» – 1.6%

ԹԲԿ-TİP

«Թուրքիայի բանվորական կուսակցություն» – 1.4%

Իսկ այն հարցին, թե նախագահական ընտրություններում հիմա ում կտայիք ձեր ձայնը, մասնակիցների 39.1%-ը պատասխանել է, որ կքվեարկեր գործող նախագահ Էրդողանի օտին, իսկ 50.9%-ը՝ ընդդիմադիր թեկնածուի օգտին:

Երկրորդ փուլ անցնելու դեպքում Էրդողանի և ընդդիմադիր 3 թեկանծուների միջև մասնակիցները նախընտրությունը տվել են ընդդիմադիր թեկնածուներին, համապատասխանաբար՝

Էրդողան – 42.8%  և Քեմալ Քըլըչդարօղլու /ԺՀԿ առաջնորդ/ – 43.3%

Չեմ քվեարկելու – 10.4%

Չեմ որոշել – 3.1%

Էրդողան – 41.4% և Էքրեմ Իմամօղլու /Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/ – 49.5%

Չեմ քվեարկելու – 6.6%

Չեմ որոշել – 2.1%

Էրդողան – 37% և Մանսուր Յավաշ /Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/-  55.5%

Չեմ քվեարկելու – 4.8%

Չեմ որոշել-  2.3%

Բացի այդ սոցհարցման մասնակիցների 60.3%-ը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան անցում կատարեր պետական կառավարման խորհրդարանական համակարգին։