«Կապել են մեքենայի հետևից՝ քարշ տվել»․ շների նկատմամբ դաժան վերաբերմունքը կենդանասերներին ԱԺ էր բերել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Բոլորը

Օրեր առաջ տեսանյութ տարածվեց, թե ինչպես է քաղաքացին շանը կապել ավտոմեքենայի հետևից ու քարշ է տալիս փողոցում։ Ոչ ոք, այդ թվում՝ տեսանյութի հեղինակը չեն միջամտել ու սաստել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողին։

Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են և, որ ամենավատն է, անպատիժ։ Հենց այս խնդիրն է, որ այսօր մի խումբ կենդանասերների Ազգային ժողով էր բերել։ Նրանք պահանջում էին խորհրդարան վերադարձնել «Կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը և մեխանիզմներ սահմանել, որ գործի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը։

Ըստ ՀՀ ոստիկանությանն ուղղված հարցման պատասխանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքով որևէ անձ մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Թափառող ընտանի կենդանիներին կրակելու, սպանելու դեպքերը բազմաթիվ են, դրանցից քչերն են հանրային հնչեղություն ստանում։ Այս տարվա մայիսին, օրինակ, Էջմիածնում գիշերով կրակել էին շների վրա, մեկ այլ դեպք էլ գրանցվել էր Երևանի Նոր Նորքի թաղապետարանին հարակից այգում։ Մեկ տասնյակից ավելի շուն էր անկել, նախնական վարկածով՝ դեղահաբով թունավորված նրբերշիկ ուտելու հետևանքով, ընդ որում՝ բոլորն էլ ընտանիքներում պահվող շներ էին։ Այս դեպքի առիթով փորձաքննություն էր նշանակվել․ գործը Քննչական կոմիտեում է, հարցաքննվածներ կան, սակայն մեղադրյալ՝  առայժմ ոչ, տեղեկացնում են ՔԿ-ից։

Թափառող շների չլուծվող խնդրի հիմքում ընտանիքներում պահվող ու հետո փողոցում հայտնվող շներն են։ Երևանի ավագանին դեռ անցած տարի որոշում ընդունեց, որով 2021-ի նոյեմբերի 1-ից պարտադիր դարձավ տանը կամ բակում պահվող շների հաշվառումը՝ չիպերի կամ դաջվածքների միջոցով, հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք։ Տուգանք, սակայն, մինչ օրս չի նշանակվել, հաշվառողների թիվն էլ գոհացնող չէ, այլ կերպ ասած՝ արդյունավետությունը ցածր է՝ արձանագրում է  «Թափառող շների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։

Թափառող շների վնասազերծման կենտրոնը 2019 թվականին է ստեղծվել, այս ընթացքում 10․000-ից ավելի շուն է ստերջացվել ու բաց թողնվել։ Կենտրոնը թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգմամբ է զբաղվում։

Բայց այսօր ԱԺ-ի մոտ հավաքված կենդանասերները դժգոհություններ ունեին նաև ՀՈԱԿ-ի աշխատանքից։ Ասում են՝ հաճախ կենդանիները տարվում են ՀՈԱԿ ու այնտեղից այլևս հետ չեն վերադարձվում։ Մերի Մեժլումյանը պատմում է, որ ինքը թափառող 20-ից ավելի շների մասին հոգ է տանում, կերակրում, բայց քանի որ սեփական միջոցներով ստերջացնելու հնարավորություն չունի, դիմել է ՀՈԱԿ-ին, որ շներին սրտեջացնեն։ Տարել են, քնեցրել շանը, ասելով՝ լեյշմանիոզ ուներ։

Կենդանիներին առանց պատճառի քնեցնելու մասին մեղադրանքները ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակվոր պաշտոնակատարը զրպարտություն է համարում։

Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է անլուծելի մնալ՝ բացակայող մեխանիզմների ու թերի օրենքների պատճառով։ Կենդանասերները պատմում են, որ կենդանիների խնամքն ու բուժումը մնում է իրենց վրա, ինչը բավական թանկ արժե։ Օրինակ՝ միայն ստերջացումը կլինիկաներում սկսվում է 35․000 դրամից։

Սայլը տեղից ի վերջո կշարժվի՞, թե՞ ոչ․ ԱԺ-ի շենքի մոտ հավաքված կենդանասերները հույսը չեն կորցնում։ Այսօր նրանց ընդունել ու դիրքորոշումները լսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը։ Նա հնարավոր է համարել առաջիկայում քննարկումների անցկացումը։ Մինչ խնդիրն իրավական ու համակարգային լուծում կստանա, հազարավոր թափառող կենդանիներ շրջում են ՀՀ բոլոր բնակավայրերում, գրանցվում են նաև մարդկանց նկատմամբ ագրեսիայի դեպքեր, սակայն շատ ավելի հաճախ դաժանության զոհ են դառնում հենց կենդանիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան