Մեղադրանքներ եք հնչեցնում, գնացե՛ք դիմեք միջազգային դատարաններ․ Արշակյանը՝ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական հուշարձանը սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր: Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը»,- այս մասին Ազգային ժողովում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով, խոշտանգված սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ այսքան դառնացած չընկալեի, եթե բանակցողը չխոստովաներ, որ այս իրականությունից «ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ»։ Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈՒՆԵՍԿՕ-ից առանձնապես ակնկալիք չունեմ»,- նշեց Գալստյանը։

Նա հավելեց, որ ակնկալիք չունի նաև մեր լիազոր մարմնից և կարծիք հայտնեց, որ ամենուր դիլետանտիզմ է և ոչ մի պատասխանատվություն:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին ԱԺ ամբիոնից պատգամավորի ելույթը կարող է ընկալվել որպես ՀՀ ԱԺ դիրքորոշում։

«Դուք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին մեղադրանքներ եք հնչեցնում։ Եթե նման մեղադրանքներ ունեք, գնացե՛ք դիմեք միջազգային դատարաններ, բայց խնդրում եմ՝ այս ամբիոնից նման ձևակերպումներով հանդես չգալ»,-ասաց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։