Կոռեկտ ընտրեք բառապաշարը, հաջորդ անգամ կանջատեմ խոսափողը․ լեզվակռիվ՝ Վարդանյանի և Արշակյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ահազանգեց, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Վահան Հակոբյանի ընտանիքն արդեն 3 ամիս է՝ չի կարողանում ստանալ զոհված զինծառայողի ընտանիքների համար օրենքով նախատեսված հատուցումը:

Պատգամավորը հայտնեց, որ զոհված զինծառայողի ընտանիքը Գեղարքունիքում է բնակվում, սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, տանը կա չորս անչափահաս երեխա, սակայն ընտանիքին գումարային աջակցություն չեն տրամադրում, քանի որ Վահանը և կինը՝ Նաիրան, ժամանակին չեն գրանցել իրենց ամուսնությունը:

Աղվան Վարդանյանը, դիմելով վարչապետին, Պաշտպանության և ՏԿԵ նախարարներին և Գեղարքունիքի մարզպետին, հորդորեց արագ լուծում տալ այդ խնդրին։

«Անջատվե՛ք տոնածառի և Եվրատեսիլի լուսերից, պոկե՛ք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացե՛ք Արեգունի, այդ տուն, խոնարհվեք․․․ և արագ լուծեք այդ հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք, ավելի լավ է՝ գետինը մտնեք»,- նշեց Վարդանյանը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց հաջորդ ելույթներին ավելի կոռեկտ բառապաշար ընտրել։

«Հաջորդ անգամ ես ստիպված կլինեմ անջատել ձեր խոսափողցը հենց առաջին իսկ ոչ կոռեկտ արտահայտության պարագայում»,- ասաց Արշակյանը։

Վարդանյանն արձագանքեց «Դուք չեք որոշում․․․ »։

Մանրամասները՝ տեսանյութում։