ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ունեցել է հանդիպումներ․ քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Էլիոթ Քանգի հետ․ տեղեկացնում են ՊԵԿ աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին։

ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկման կարևորությունը։ Հանդիպմանը դիտարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական՝ երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով: