Մոնղոլիայում վերսկսվել են երեկ ցրված հակակոռուպցիոն բողոքի ցույցերը

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի Սուխբաատարի կենտրոնական հրապարակում վերսկսվել է բողոքի ակցիան, որն ընդհատվել էր երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից ցույցը ցրելու պատճառով։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի ժամանակով 13:30-ի դրությամբ՝ քաղաքի կենտրոնում հավաքվել է մոտ 200 ցուցարար, գրում է kommersant-ը։

Հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում են հակակոռուպցիոն կարգախոսներ և կոչ անում քրեական պատասխանատվության ենթարկել ածխի մատակարարման հանցավոր սխեմաների հետ կապված պաշտոնյաներին: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են նաև երկրում գների բարձրացումից և կենսամակարդակի անկումից։

Բողոքի ցույցերը Մոնղոլիայի մայրաքաղաքում սկսվել էին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդել  էին, որ պետական պաշտոնյաները Չինաստան ածխի կեղծ արտահանման միջոցով գողացել են 12,9-17,6 միլիարդ դոլար: Երեկվա բողոքի ցույցերի գագաթնակետը Կառավարության պալատի գրոհն էր, որից հետո ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։

Ըստ տեղական News.mn կայքի՝ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ոստիկանության և ներքին զորքերի 13 աշխատակից, մեկ զինվորական հոսպիտալացվել է։

Տաթև Ֆռանգյան