Թուրքիան ուշադիր հետևում է Շվեդիային և Ֆինլանդիային. Հուլուսի Աքար

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակին, տեսնում է որոշակի սադրանքներ այդ երկրներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Շվեդիայում և Ֆինլանդիայում: Ցավոք, մենք դեռ ափսոսանքով ենք տեսնում, որ այս երկրներում շարունակվում են որոշ սադրիչ գործողությունները: Մենք ակնկալում ենք, որ և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,- թուրք նախարարի խոսքերն է մեջբերում Star-ը։

Հիշեցնենք, որ սկանդինավյան այս չեզոք երկրները ռազմական դաշինքի անդամակցության անհրաժեշտություն են տեսել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Ի սկզբանե Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել դաշինքին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության կապակցությամբ։ Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդները Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր են ստորագրել՝ խոստանալով օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել մի խումբ քուրդ ակտիվիստների արտահանձնումը, վերացնել զենքի մատակարարման՝ ավելի վաղ սահմանված արգելքը։

Հուշագրի ստորագրումից ամիսներ անց Անկարան անկատար է համարում իր գլխավոր պահանջը՝ քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում՝ մեղադրելով 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Տաթև Ֆռանգյան