Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված Հանրապետության նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ կրթության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: Նախագահը կարևորել է միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումների ակտիվացում:

Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպանը, կարևորելով ՄԱԿ-ում և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունն, ընդգծել է, որ Նիկարագուան անվերապահ կերպով խաղաղության կողմնակից է և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման և բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ: