Լատվիան չեղարկել է «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը՝ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի» պատճառով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Լատվիայում «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը կչեղարկվի։ Նման որոշում է կայացրել տեղական Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը։ Խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինսն ասել է, որ այս շաբաթ «Դոժդ»-ը պետք է դադարեցնի հեռարձակումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Որոշումն ընդունվել է ազգային անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող վտանգի պատճառով։ Գնահատելով խախտումների ամբողջությունը՝ խորհուրդը համոզվել է, որ «Դոժդի» ղեկավարությունը չի հասկանում և չի գիտակցում խախտումների նշանակությունն ու լրջությունը, հետևաբար չի կարող գործել Լատվիայի տարածքում», – ասվում է Աբոլինսի Twitter-ի հայտարարության մեջ:

«Դոժդը» Ռուսաստանում դադարել է գործել մարտի սկզբին՝ այն բանից հետո, երբ երկրում լրագրողները սկսեցին քրեական պատասխանատվության ենթարկվել ՌԴ Քրեական օրենսգրքի «ռազմական կեղծիքների» մասին նոր հոդվածով։ Ավելի ուշ հեռուստաալիքին հաջողվել է աշխատանքի թույլտվություն ստանալ Լատվիայում, որտեղ արգելված են ռուսական պետական ​​հեռուստաալիքները (որպես քարոզչություն)։

Որոշումն ուժի մեջ կմտնի հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, երբ «Դոժդը» պետք է դադարեցնի հեռարձակումը Լատվիայում։

Հաշվի առնելով, որ «Դոժդ» հեռուստաալիքը հեռարձակվում է ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև YouTube հարթակով, NEPLP-ը կխնդրի արգելափակել ալիքն այս հարթակում ևս, որպեսզի բովանդակությունը հասանելի չլինի Լատվիայում, հայտարարել է Աբոլինսը։

«Դոժդի» հաղորդավար Աննա Մոնգաիտի խոսքով՝ ալիքը կշարունակի գործել, կմնա YouTube-ում, բայց կկորցնի կաբելային ցանցերի մի մասը։

«Մենք ի վիճակի ենք հաղթահարել էպիկական չափերի դժվարությունները և մեր առաքելությունը կատարված չենք համարում»,- հավելել է նա։

Ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը նախկինում մի քանի անգամ առաջացրել է Լատվիայի վերահսկիչ մարմինների և պաշտոնյաների դժգոհությունը։ Ամենամեծ խնդիրը դարձել է հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելեվի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ։ Լրագրողն ուղիղ եթերում կոչ անելով գրել մոբիլիզացիայի ժամանակ խախտումների մասին՝ ասել է, որ հեռուստաալիքը կարող է օգնել ռուս զինծառայողներին ռազմաճակատում սպառազինության ապահովման հարցում։

Տաթև Ֆռանգյան