Թուրքիան F-16 կործանիչներ է ուղարկել Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիան F-16 կործանիչներ է ուղարկել Ադրբեջան՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին իր թվիթերյան էջում արված գրառմամբ հայտնել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հարցադրելով, թե արդյոք սա նոր պատերազմի նախապատրաստություն է ընդդեմ Հայաստանի ու Արցախի։

«Թուրքական F-16 կործանիչները հետ են վերադարձել Ադրբեջան՝ համատեղ զորավարծությունների։ Վերջին անգամ դրանք Ադրբեջանում են եղել 2020 թվականին․ զորավարժությունների համար ժամանելով հուլիսին՝ դրանք մնացել են այնտեղ մինչև սեպտեմբեր՝ մասնակցելով Արցախի բնակչության պատերազմին․․․ Ի՞նչ է սա։ Նոր պատերա՞զմ Հարավային Կովկասում ընդդեմ Հայաստանի ու Արցախի»,- գրել է Հայրապետյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները։

Տեղեկացվել է, որ վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում»։

Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան