ՌԴ Սարատովի մարզի ավիաբազայի վրա ԱԹՍ է ընկել․ վնասվել է երկու ռմբակոծիչ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՌԴ Սարատովի մարզում դեկտեմբերի 5-ի առավոտյան անհայտ սարք է ընկել ավիաբազայի թռիչքուղու վրա։ Այս մասին հայտնել է Baza-ն՝ չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Էնգելս քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում։ Ըստ տեղեկությունների՝ վնասվել են երկու Տու-95 ռմբակոծիչներ։ Վիրավորվել է երկու զինծառայող, նրանք հոսպիտալանացվել են։

Համացանցում նաև տեսանյութեր են հայտնվել, որոնցում, ըստ պնդումների, Էնգելսի ավիաբազայի վրա հարձակումն է։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուգարսինը հայտարարել է, որ Էնգելսի շրջանում «ռազմական օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները ստուգվում են իրավապահ մարմինների կողմից»։ Նա նշել է, որ «քաղաքի բնակելի թաղամասերում ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել»։

ՌԴ ՊՆ-ն միջադեպի մասին դեռևս մեկնաբանություն չի արել։

Էմմա Չոբանյան