Սերգո Երիցյանը պահանջում է իր կենսաթոշակի վերահաշվարկ կատարել

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության և գիտության նախկին նախարար, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանը պահանջում է իր  կենսաթոշակը վերահաշվարկել։ Նա դատական հայց է ներկայացրել միասնական սոցիալական ծառայության դեմ և պահանջում է Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնավարման ժամանակահատվածը՝ 19.02.2010-13.06.2018 թվականները հաշվառել իր աշխատանքային ստաժում։ Գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Մաքեյանին։

Փորձեցինք կապ հաստատել նաև Երիցյանի ներկայացուցիչ Հասմիկ Նազարեթյանի հետ՝ պարզելու համար գործի հետ կապված այլ  մանրամասներ, սակայն վերջինս հրաժարվեց առանց վստահորդի հետ համաձայնեցնելու պատասխանել  մեր հարցերին։

Նշենք, որ Սերգեյ Երցյանը  2003-2006 թվականներին եղել է  ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է խորհրդականի պաշտոնից]։ 2010 թվականից մինչև 2018 թվականը  ղեկավարում էր ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։

 

Արաքս Մամուլյան