Հյուսիսային Կորեան կրակել է Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեան 130 հրետանային արկ է արձակել Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ՝ խախտելով 2018 թվականի միջկորեական ռազմական համաձայնագիրը սահմանամերձ շրջաններում լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությունը։

Հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ն երկուշաբթի ժամը 14։59-ին շուրջ 130 հրետանային կրակոց է արձակել Գանգվոնդո և Հվանհաե-Նամդո նահանգներից Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ։ Ենթադրաբար կրակոցներն արձակվել են MLRS-ից։

Հարավային Կորեայի զինվորականներն անհապաղ մի շարք հաղորդագրություններ են հղել հյուսիսկորեական կողմին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել «սադրանքները», որոնք խախտում են միջկորեական ռազմական պայմանագիրը, որը ենթադրում է բոլոր սադրիչ և թշնամական գործողությունների դադարեցում միջկորեական սահմանի մոտ գտնվող տարածքներում։

Տաթև Ֆռանգյան