Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախային խմբում են 0-14 տարեկան երեխաները

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է։

«Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%:

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես 2022թ. 46-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ինտենսիվության բարձրացում, որը 1,2 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի 9.7%-ը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, 2022թ. հոկտեմբեր-նոյեմբերին սպասարկել է սուր շնչառական հիվանդացությամբ դիմած 0-18 տարեկան 519 և թոքաբորբ ախտորոշմամբ՝ 132 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպասարկած դեպքերից ցածր է համապատասխանաբար՝ 34.3%- ով և 35.6%-ով:

Այն համապատասխանում է նաև մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշի համեմատ այս տարվա ցուցանիշի՝ 1,3 անգամ ցածր լինելուն: Սիրելի քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսների բուժման համար, և անմիջապես դիմել Ձեր՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:

Լինելով պատվաստումների հետևողական ջատագովներ՝ հիշեցնում ենք, որ գրիպից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը: Այն նվազեցնում է սեզոնային գրիպի հետևանքով հոսպիտալացման հավանականությունը, հոսպիտալացման դեպքում՝ կրճատում է դրա տևողությունը և կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով հնարավոր մահվան դեպքերը»,- գրել է նա։