Ադրբեջանում թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակում համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, մարտական ​​և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։ Վարժանքներն անցկացվում են մայրաքաղաք Բաքվում, Աստարայի, Իմիշլիի շրջաններում և գրավյալ Ջրականում։

Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական ​​պատրաստության տարբեր առաջադրանքներ։  Վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների առջև խնդիր է դրված  բարելավել համահունչ աշխատանքը, զարգացնել գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցման, ինչպես նաև պայմանական հակառակորդի խորքում դեսանտի իջեցման հմտությունները։

Ի դեպ, ավելի վաղ՝ հոկտեմբերին, Իրանի զինված ուժերն էին լայնածավալ զորավարժություններ իրականացրել, որը ներառել էր նաև Արաքս գետի վրայով պոնտոնային կամուրջների կառուցումն ու դրանց վրայով զինտեխնիկայի տեղափոխումը։ Հատկապես, այս փաստն էր Ադրբեջանում դժգոհություններ ու մտավախություններ առաջացրել։  Տպավորություն կա, որ այսպիսով Թուրքիան ու Ադրբեջանը պատասխանում են Իրանին։

Էմմա Չոբանյան