ՕՊԵԿ+-ի երկրները պահպանել են նավթի արդյունահանման սահմանափակումները

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները գործընկերների հետ պայմանավորվել են չփոխել նավթի արդյունահանման կրճատման միջոցառումները, որոնց շուրջ պայմանավորվել էին հոկտեմբերի սկզբին։ ՕՊԵԿ+-ի անդամ երկրների նախարարների՝ դեկտեմբերի 4-ին կայացած տեսակոնֆերանսում ընդունված որոշման մասին հաղորդվում է միջոցառման ամփոփիչ կոմյունիկեում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հայտարարության՝ պետությունները, ներառյալ այնպիսի խոշոր նավթ արտադրողներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրաքը, հաստատել են վառելիքի արդյունահանումը կրճատելու իրենց հանձնառությունը։ Նոյեմբերից ՕՊԵԿ+-ի անդամ 23 երկրներ կրճատել են նավթի արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով:

Սահմանափակումները նախատեսվում է պահպանել առնվազն մինչև 2023 թվականի վերջ։ ՕՊԵԿ+-ի կոմյունիկեում ասվում է, որ կազմակերպության անդամ երկրների հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, սակայն նախարարական մոնիթորինգի կոմիտեն կարող է «ցանկացած պահի» հրավիրել պետությունների ներկայացուցիչներին՝ «անհրաժեշտության դեպքում արձագանքելու շուկայի փոփոխություններին»։

ՕՊԵԿ+-ի նախարարական համաժողովը նախատեսված էր դեռ հոկտեմբերին՝ հանդիպումից հետո, որի ժամանակ կազմակերպությունը որոշել է նավթի արդյունահանման քվոտաներ սահմանել: Այդուհանդերձ, իրադարձությունը տեղի ունեցավ այն ֆոնին, երբ G7-ի երկրները ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանեցին՝ 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժման, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ռուսական նավթի գների համար սահմանված վերին շեմը, քանի որ այն բավականաչափ ցածր չէ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հիասթափություն» է անվանել ՕՊԵԿ+-ի՝ հոկտեմբերին նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի կողմից սահմանափակումների հաստատումը, որն աշխարհում նավթի գլխավոր արտադրողներից է և համարվում է ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցը, «տհաճ է դարձել ամերիկացի առաջնորդի համար»։

Հոկտեմբերի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Բայդենը ձգտում է վերանայել հարաբերությունները մերձավորարևելյան գործընկերոջ հետ։ Ինքը՝ նախագահը, CNN-ի եթերում նշել է, որ չի ասի, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, բայց խոստացել է, որ «հետևանքներ կլինեն»։

Տաթև Ֆռանգյան