Նպաստները ևս կվճարվեն անկանխիկ․ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

2023 թ. փետրվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Այս մասին ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները։

Արդեն հաստատված և նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:

Հաջորդ փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը: Գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից և Հայփոստի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո Հայփոստի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում։