Հակակոռուպցիոն պայքարի խութերը․ ինչ խնդիրներ են արձանագրվել մշտադիտարկման արդյունքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
Բոլորը

Արդյո՞ք ՀՀ-ում հնարավոր է կոռուպցիան վերացնել. սա  հարցերից մեկն է, որը Բարձրագույն դատական խորհուրդը տվել է Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավոր-թեկնածուներին: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հակակոռուպցիոն մարմինների՝ Հակակոռուպցիոն բոլոր ատյանի դատարանների դատավորների և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ընտրությունների մասով և մի շարք խնդրահարույց կետեր բացահայտել:

Ըստ մշտադիտարկման՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԲԴԽ-ի կողմից առաջին ատյանի դատարանի հակակոռուպցիոն և կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորների ցուցակի կազմման համար իրականացված որակավորման քննությունների գրավոր և բանավոր փուլի համար ներգրավվել է 17 թեկնածու, որոնց մեջ, սակայն, եղել են անձիք, որոնք բարեվարքությամբ աչքի չեն ընկել։

Մշտադիտարկման արդյունքում հետաքրքիր պատկեր է ձևավորվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասով։ Փորձագետ Անահիտ Մկրտչյանը ոլորտի խնդիրների շուրջ հրավիրված հանրային քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 2019-2022 թվականների ռազմավարական ծրագրում որևէ կետ չի եղել Հատուկ քննչական ծառայության լուծարման մասին, այդ մասին անգամ չի խոսվել նախագծի առաջին քննարկման ժամանակ, այնինչ երկրորդ քննարկումից ընդամենը մի քանի օր առաջ՝ պատկերը փոխվել է։

Կազմակերպության դիտորդի կողմից մշտադիտարկում է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության ժամանակ։ Մկրտչյանի դիտարկմամբ՝ երեք թեկնածուներն էլ հավաքել էին բավարար ձայներ, սակայն Կառավարություննը, առանց որևէ հիմնավորման, ընտրել է ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանին։ Փորձագետի այս դիտարկման հետ համաձայն է  նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա կոմիտեի նախագահի ընտրական հանձնաժողովի անդամ էր։ Քննարկմանը ներկա իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով էլ՝ իր համար մշտադիտարկման արդյունքները սպասել էին, քանի որ դատաիրավական համակարգը դեռևս օրվա իշխանության ձեռքին է։

Մանրամասներ՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան