Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով: «Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է:

Մասնավորապես, հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգայի ն ժողովում:

Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է: Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:

Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ Զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ, օրինակ՝ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարակական եմ տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ, նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը պակաս և այլն: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:

Իհարկե, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: