Տարբեր երկրներում Ուկրաինայի դեսպանատները կենդանիների աչքերով արյունոտ ծրարներ են ստացել

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան պայթյունից հետո այլ երկրներում ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունները նույնպես «արյունոտ փաթեթներ» են ստացել։

Խոսքը Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում Ուկրաինայի դեսպանատների, ինչպես նաև Նեապոլում և Կրակովում գլխավոր հյուպատոսությունների և Չեխիայի Բռնո քաղաքում հյուպատոսության մասին է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Փաթեթների մեջ եղել են կենդանիների աչքեր, իսկ ծրարները ներծծված են եղել բնորոշ գույնի հեղուկով և ունեցել են համապատասխան հոտ»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն փորձում է հասկանալ այս հաղորդագրությունների իմաստը։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 30-ին պայթյուն է հնչել Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան մոտ։ Ռումբը փոստով ուղարկվել է, իսկ դեսպանատան աշխատակիցը վիրավորվել է ծրարը բացելիս:

Հաջորդ օրը իսպանացի իրավապահները ծրարի մեջ հայտնաբերել են ևս մեկ պայթուցիկ սարք, որը ստացել է ԵՄ արբանյակային կենտրոնը, որը տեղակայված է Մադրիդի մոտ գտնվող Տորեխոն դե Արդոզ իսպանական ավիաբազայում։ Այս բազան պարբերաբար օգտագործվում է իսպանական զենքը Կիև տեղափոխելու համար։

 

Տաթև Ֆռանգյան