Քաղաքը վնաս չի կրել. Ավինյանը` ամանորյա զարդարանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել»,- այս մասին այսօրմմամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխտանքների շրջանակում Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր են արվել՝ լուսավորություն տեղադրելու համար, և հարցին, թե Հանրապետության հրապարակը այս ամենի արդյունքում ինչքան վնաս է կրել։

«Այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ «բոլտը», մեզ հետ կապ չունեն։ Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին:
Իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար»:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հավելեց. «Խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունեն այս նախագծի հետ, թե ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի»:

Դիտարկմանը, որ քարերը ծակվել և լույսեր են ամրացվել, դրանով չի՞ վնասվում քարը, Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, վնաս չէ, դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետևանքները վերացվելու են․․․ Քարերի վրա այն ծակերը, որ արվել են, և մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված հեղույսը ներկայացնելը ուրիշ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։