Ամանորյա միջոցառումների համար կծախսվի 285 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

«Այս տարվա դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներառյալ՝ Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում կգործի ոչ միայն ամանորյա տոնավաճառը, այլ նաև կլինի տոնական յոթ համերգ՝ Հայաստանում սիրված արտիստների, բենդերի և նաև վերջին տարիներին ձևավորված անհատների ու խմբերի կողմից։ Այս տարի ամբողջ փաթեթի համար կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։ Պայմանագրերի մի մասն արդեն պատրաստ է, մի մասն ընթացքի մեջ է»,- այս մասին ասուլիսում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Նա նաև հավելեց, որ զարդարանքների և գեղարվեստական լուսավորության աշխատանքների համար կծախսվի 115 միլիոն դրամ:

«Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածքում կազմակերպվող համերգների հետ կապված շուրջ 60 միլիոն դրամ է ծախսվել։ Դեկտեմբերի 31-ի տոնական համերգի համար կծախսվի 75 միլիոն դրամ։

Տոնածառի մոտ տեղադրված վերգետնյա կամուրջի համար՝ 6 միլիոն 600 հազար դրամ։ Տոնավաճառի տնակների վերականգնման, պատրաստման, ապամոնտաժման համար՝ 26 միլիոն դրամ։ Ընդհանուր 285 միլիոն դրամ կծախսվի»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։