Բացառիկ լուսավորություն է լինելու, բոլորը կտպավորվեն. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մի քանի օրից Երևանում կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով կազդարարվի ամանորյա տոնական ծրագրի սկիզբը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում, և Երևանի 2750-ամյակի պուրակում:

«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Այս տարի Երևանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաև մանկական «Եվրատեսիլի» անցկացմամբ պայմանավորված Երևան ժամանած հյուրերին:

Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների մի բաղադրիչ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը Երևանի 2750-ամյակի պուրակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ից և տևելու է մինչև հունվարի 6-ը:

Տոնական օրերին կազմակերպվելու է 7 տոնական համերգ Երևանի 2750-ամյակի պուրակում: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, վերջին համերգը լինելու է հունվարի 6-ին: Իսկ Գալա համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։