ԱՄՆ-ն և Ֆրանսիան կրկին պետք է դառնան «սպառազինության եղբայրներ»․ Էմանուել Մակրոն

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո․գրում է VOA-ն։

Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը:

Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»:

«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», – ասել է նախագահը:

Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր:

«Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», – ասել է Մակրոնը։

CNBC-ն-ի փոխանցմամբ՝ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կրկին պետք է դառնան «զենքի եղբայրներ»՝ միավորելու ուժերը՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ռազմական օգնության հարցում։

Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»:

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։

Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից:

Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։