Եթե մեկը Հանրապետության հրապարակում «բուդկա» դնի՝ տարիներով պիտի պայքարենք, որ հանենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քաղաքաշինության ոլորտում կարգուկանոն հաստատելը շատ կարևոր է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում «բուդկա» դնի, հետո կարող է պարզվի, որ մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ «բուդկան» հանենք․․․

Հիմա մենք դեպքեր ունենք, որ ինչ-որ մեկը Երևանի զբոսայգիներում բերել մի ժանգոտ «բուդկա» է դրել 25 տարի առաջ ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կգ թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ։

Հանրային շահը չի կարող ստորադասվել մեկ կրպակի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին։ Մենք պետք է այդ խնդիրները լուծենք՝ կայացնելով նաև քաղաքական որոշումներ»,- նշեց վարչապետը:

«Եթե այս համատեքստում նաև սրա հետ կապված օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք, եկեք անենք այդ օրենսդրական փոփոխությունները, որովհետև երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ՝ ապօրինությունները պաշտպանելու համար են: Չի կարելի այդպես շարժվել: Չի կարող հանրային շահը ստորադասվել անհատական շահին: Պետք է գտնել օրենսդրական լուծումները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։