Քոչարյանի դաշինքը մասնատվում է․ «Վերածնվող Հայաստանը» լքում է խորհրդարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 12:49
Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
Բոլորը

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ 29 հոգանոց խմբակցությունում «Վերածնվող Հայաստան»-ն այս պահին ներկայացնում է չորս պատգամավոր․ նրանցից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել։ Վահե Հակոբյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ դաշինքը պառակտվում է։

«Այս որոշումն ուղղված չէ խմբակցության դեմ, ընդհանրապես որևէ գլոբալ խնդրի արդյունք չէ, սա պարզապես մոտեցումների հարց է, ո՛չ գաղափարային, ո՛չ սկզբունքային որևէ հարցի շուրջ մենք չունենք հակասություններ, ինչ պառակտման մասին կարող է խոսք գնալ»,- ասաց Հակոբյանը։

Թեև Հակոբյանի խոսքով խմբակցության ներսում չկան ու չեն եղել հակասություններ, սակայն երբ երկու շաբաթ առաջ «Հայաստան» խմբակցությունը ամիսների բոյկոտից հետո վերադարձավ խորհրդարան, «Վերածնվող Հայաստան»-ը ներկայացնող թևը չկար։ Ազգային ժողովի դահլիճ էին վերադարձել Արթուր Սարգսյանն ու նախկին իմքայլական Աննա Գրիգորյանը, որոնք պարզվում է՝ այդ ժամանակ արդեն հեռացել էին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել նաև Մխիթար Զաքարյանը, իսկ Առուշ Առուշանյանը չէր վերցրել այն և վերջերս հեռացել էր նաև «Վերածնվող Հայաստանից»։ Կուսակցությունը հիմնադրվել է 2021-ի մարտին՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ և մասնակցոց արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով։ «Վերածնվող Հայաստանը», որի կազմում հիմնականում սյունեցիներ են, փողոցում պայքարում էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Հայաստանի ու Արցախի վերածնունդն ապահովելու խոստումներ տված Վահե Հակոբյանն ասում է՝ շարունակելու են իշխանությունների դեմ պայքարը՝ արդեն որպես արտախորհրդանական ընդդիմադիր ուժ։ Վստահ են՝ ընդդիմադիր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաև ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա։

Խորհրդարանում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից կմնա միայն ասորական համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոևան, որն էլ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցրել է կուսակցությանն իր անդամությունը։

«Կա կուսակցության խորհրդի որոշում, որ բոլորը՝ մեր կուսակիցները, ազատ են իրենց ընտրությունը կատարելու, բայց եթե կատարեն ընտրություն և վերցնեն մանդատը՝ իրենք պետք է դադարեցնեն անդամակցությունը կուսակցությունում»,- պարզաբանում է Հակոբյանը։

Ոոշումը կայացնելուց առաջ երկար քննարկել են և այն խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է՝ ասում է Հակոբյանը հավելելով, որ քննարկումներ ունեցել են նաև «Հայաստան» խմբակցության հետ։ Խմբակցությունից հաստատում են՝ տեղյակ են եղել որոշումից։

«Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»։

«Հայաստան» դաշինքը մասնատվելու է ու ապագա չունի․ օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել։

«Վստահ եմ՝ այն անհատները, որոնք միացել են «Հայաստան» դաշինքին, տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով լքելու են դաշինքը և մանդատները վայր են դնելու»,- ասել էր Սիմոնյանը։

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատագամավոր Արփի Դավոյանն ասում է՝ «Հայաստան» դաշինքի նպատակը իշխանություն դառնալն էր և խմբակցության ներսում չկար միավորում ու պատկերացում այն մասին, որ ընդդիմություն են, ուրեմն պիտի գործեն այդպես։

«Ես կարծում եմ՝ ի սկզբանե այդտեղ գաղափարական միասնություն չի եղել, տարբեր մարդիկ են հավաքվել տարբեր մտքերով, որոնց միավորել է մեկ գաղափար՝ իշխանության գալը։ Իրենք չեն իրականացրել իրենց երազանքները, պլանները և չեն կարողանում հաշտվել իրողությունների հետ ու հերթով մանդատները վայր են դնում․ խորհրդարանում իրենց անօգուտ են համարում»,- ասում է Դավոյանը։

«Հայաստան» խմբակցությունից օրերս մանդատը վայր դրեց նաև անկուսակցական Արամ Վարդևանյանը՝ հայտնելով, որ վերադառնում է փաստաբանական աշխատանքի։ Փաշինյանի իշխանության դեմ պայքարած Վարդևանյանը ընդդիմադիրների հետ խորհրդարան չէր վերադարձել․ չկար նաև դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդն էլ է երկմտում խորհրդարան վերադառնալու հարցում։ Այսօր Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Խմբակցությունում մանդատներ վայր դնելու հարց քննարկվո՞ւմ է․ փորձեցինք պարզել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից, բայց նա ևս մեր հեռախոսազագերն անպատասխան թողեց։ Եթե «Հայաստան» դաշինքի մանդատները վայր դրած պատգամավորները սահմանված մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա խորհրդարանում նրանց կփոխարինեն նախընտրանական ցուցակի հաջորդ համարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան