Պեմզաշենի սպանդի գործով կին է հարցաքննվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա երկու անչափահաս երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով հարցաքննվել է ևս մեկ անձ՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը կասկածյալ Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։ Նրան հարցաքննության են հրավիրել մամուլի հրապարակումների հիման վրա, որոնցում պեմզաշենցիները պնդել են, թե դեպքի վայրում գտնվել է նաև կասկածյալի հորաքույրը, մաքրել է արյան հետքերը՝ փորձելով թաքցնել հանցագործությունը։

Գյուղի բնակիչները լրատվամիջոցներին նաև պատմել էին, որ Ռուզաննա Խաչատրյանը երիտասարդ ժամանակ դատվել է իր նորածին երեխային սպանելու համար։

Քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը, հաստատելով մամուլի հրապարակումների հիման վրա քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռուզաննա Խաչատրյանին հարցաքննելու փաստը, պարզաբանեց հետևյալը․ «Նրա վերաբերյալ որևէ տվյալ չկա ստացված, որ վերջինս օժանդակել կամ որևէ այլ կերպ օգնել է հանցագործությունը թաքցնելուն և հետքերը վերացնելուն։ Նախաքննական մարմինը հետքերը վերացնելու մասին տվյալներ չունի»։

Հիշեցնենք, որ այս գործով կան երկու կալանավորվածներ՝ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանն ու նրա 41-ամյա ազգականը՝ Արկադի Բարսեղյանը։

Արմիկ Մովսիսյան