Նախիջևանի էլիտայի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել․ հերթական աղմկահարույց կալանավորումը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել վերջին օրերի հերթական աղմկոտ կալանավորումը։  Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նոյեմբերի 26-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը՝ դատավոր Ուլվիա Շուկուրովայի նախագահությամբ, 4 ամիս ժամկետով կալանավորել  է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևին։ Ալիևը մեղադրվում է իշխանության չարաշահման և 144 միլիոն մանաթ պետական ​​միջոցների յուրացման մեջ։ Ալիևի փաստաբաններն ու հարազատները դեռ չեն մեկնաբանել նրա կալանավորումը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել Նախիջևանի Մաքսային կոմիտեում՝ ձերբակալելով նաև այդ գերատեսչության բաժնի պետ Մանսուր Ասկերովին։ Նոյեմբերի 24-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրան ևս 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Նա էլ մեղադրվում է 132 մլն մանաթի յուրացման մեջ։ Ըստ լրատվամիջոցների՝ Նախիջևանի մաքսայինում շուրջ 10 մարդ է ձերբակալվել։

Բաքվում տարբեր փորձագետներ նշում են, որ ուժային կառույցների հիմնական հարվածն ուղղված է «Նախիջևանի խան»՝  Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ, որը մինչև վերջերս համարվում էր անձեռնամխելի։  Նախիջևանում նման բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները չեն կարող չանդրադառնալ անձամբ Թալիբովի վրա։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել «Նախիջևանի խանի» կառավարման դարաշրջանին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Թալիբովը չի մասնակցել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Բաքվում Հեյդար Ալիևի կենտրոնում։  Ըստ չհաստատված տեղեկությունների՝ միջոցառման օրը Վասիֆ Թալիբովը եղել է Բաքվում, նույնիսկ գնացել է կենտրոն, որտեղ անցկացվում էր միջոցառումը, բայց նրան թույլ չեն տվել ներս մտնել։

Բացի այդ այսօր նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ վերացվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​մաքսային կոմիտեն։ Փոխարենը Մաքսային պետական ​​կոմիտեի կազմում կգործի Նախիջևանի գլխավոր մաքսային վարչությունը։

Հավելենք, որ վերջերս նաև լուծարվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։  Նախիջևանի կառույցները Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու Ալիևի քայլերը բուռն քննարկումներ են առաջացրել երկրում։ Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ էլ տեղեկություններ են տարածում, թե Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Էմմա Չոբանյան