Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց անվտանգության

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց ազատության և անվտանգության։ Կանանց շարժումը, կանանց իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունները, մշակութային և ստեղծագործական տարածքների, գիշերային ակումբների և երաժշտական ​​փառատոնների ներկայացուցիչները պահանջում են փոխել բռնաբարության սահմանումը Վրաստանի օրենսգրքում։

Aliq Media-ն գրում է, որ այս կերպ երթի մասնակիցները պահանջում են կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից։ Նրանք Առաջին հանրապետության հրապարակից ոտքով քայլել են դեպի Ռուսթավելիի փողոց՝ խորհրդարանի շենք։

«Բռնաբարությունը ճանաչված է միջազգային կոնվենցիաներով և դատարաններով, սակայն Վրաստանի օրենսդրությունը դա լիովին չի ճանաչում։

Այսօր վրաց օրենսդիրին չի հետաքրքրում կնոջ համաձայնության առկայությունը կամ բացակայությունը։ Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը համարում է միայն ֆիզիկական բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կատարված արարք։ Գործող օրենքով հնարավոր չէ կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից», — այսպիսին է եղել հանրահավաքի մասնակիցների դիրքորոշումը։

Բացի Թբիլիսիից, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անցկացվել Վրաստանի այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում և Թելավիում։

Նշենք, որ նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։