Ասկերանի բնակչուհուն համակարգչի օգնությամբ պատճառվել է 2,7 միլիոն դրամի նյութական վնաս

Լուրեր

30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Բոլորը

Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել է Ասկերան քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռ. Վ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 3-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առ ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության։

Այնուհետև վերջինս իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «webtrader.c-invest.co» կայք էջում։

ԱՀ ՆԳՆ-ից տեղեկանում ենք, որ գրանցվելուց հետո իր անձնական օգտագործման հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, նոյեմբեր ամսվա ընթացքում իր հետ բազմիցս կապնվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայք էջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։

Համագործակցության շրջանակներում Ռ. Վ.-ին համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 100 ԱՄՆ դոլար (39.000 ՀՀ դրամ) սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև տարբեր պատրվակներով պահանջել են 2.695.000 ՀՀ դրամ փոխանցել իրենց կողմից նշված բանկային հաշվին։

Ռ. Վ.-ի կողմից նոյեմբերի 9-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր փոխանցվել է 2.734.000 ՀՀ դրամ, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձանց կողմից, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության բնակչուհուն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Վարչությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար։