Adidas-ը հետաքննում է Քանյե Ուեսթին, վերջինս իր թեկնածությունն է դնում ԱՄՆ նախագահական ընտրություններում

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Adidas-ը հետաքննում է Քանյե Ուեսթին պոռնոգրաֆիկ տեսանյութերի և Քիմ Քարդաշյանի անձնական լուսանկարները ցուցադրելու համար՝ վերջինս իր թեկնածությունն է դնում ԱՄՆ նախագահական ընտրություններում և Թրամփին առաջարկում դառնալ իր փոխնախագահը:

Հինգշաբթի օրը Adidas-ը հայտարարել է, որ հետաքննում է Քանյե Ուեսթի դեմ ներկայացված հայցերը ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի մասին ստացած զեկույցի հիման վրա:

Ամերիկյան Rolling Stone ամսագիրը հաղորդում է, որ ռեփերը պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցուցադրել Adidas-ի աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ, անպատշաճ քննարկումներ անցկացրել և ցուցադրել նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ինտիմ լուսանկարը աշխատանքային հանդիպումների ժամանակ:

Ամսագրում ասվում է, որ թիմի նախկին անդամները, որոնք ներգրավված են եղել ռեփերի հետ մշակվող «Yeezy» -ի արտադրանքի աշխատանքներում, նամակ են հրապարակել, որում ասվում է, որ Adidas-ի ղեկավարները տեղյակ են եղել այս պահվածքի մասին, որը շարունակվել է տարիներ շարունակ, բայց աչք են փակել:

«Ներկայումս պարզ չէ, թե արդյոք անանուն նամակում ներկայացված մեղադրանքները համապատասխանում են իրականությանը», – ասվում է Adidas-ի հայտարարության մեջ,- «Սակայն մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մեղադրանքներին և որոշում ենք կայացրել անհապաղ սկսել հարցի անկախ հետաքննություն՝ իրողությունը պարզելու համար»:

Rolling Stone-ի զեկույցում ասվում է, որ ռեփերը անպարկեշտ է իրեն պահել աշխատակիցների նկատմամբ, մասնավորապես՝ կանանց: Նամակում Yeezy-ի նախկին աշխատակիցները կոչ են արել Adidas-ին անդրադառնալ «թունավոր և քաոսային միջավայրին, որը ստեղծել է Քանյե Ուեսթը»։

Այս բացահայտումները հրապարակվել են այն բանից հետո, երբ անցյալ ամիս Adidas-ը դադարեցրեց իր շահութաբեր կապը Ուեսթի հետ, ով պաշտոնապես հայտնի է որպես Ye, աստղի կողմից հակասեմական մի շարք արտահայտություններից հետո: Այդ ժամանակ ընկերությունն ասել է, թե նրա մեկնաբանությունները «անընդունելի են, ատելությամբ լցված և վտանգավոր»:

Հագուստի ամերիկյան Gap ընկերությունը և Փարիզում գտնվող Balenciaga նորաձևության տունը նույնպես վերջերս դադարեցրել են հարաբերությունները Ուեսթի հետ:

Սակայն կարծես այս ամենը չի ընկճել 45-ամյա երաժիշտին, ով անցյալ շաբաթ հայտարարել է 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, և նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը:

Ուեսթը հայտնել է, որ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ լսել է վերջինիս խնդրանքը:

Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը:

Սույն հոդվածը կազմվել է AFP լրատվականի և Քանյե Ուեսթի Twitter-ի էջի տեղեկության հիման վրա: