Էրդողանի կուսակցությունը դաշնակիցների հետ մերժել է Ստամբուլի պայթյունը հետաքննելու՝ քրդամետ կուսակցության միջնորդությունը

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները մերժել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խորհրդարանական միջնորդությունը՝ հետաքննելու Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունը, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին պայթյունի հետևանքով սպանվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։

«Մենք խորհրդարանական միջնորդություն ենք ներկայացրել Թաքսիմի հարձակման հետաքննության համար։ AKP+MHP-ն մերժել է այն»,- Թվիթերում գրել է HDP-ի պատգամավոր Մերալ Դանըշ Բեքթաշը:

Թուրքիան հարձակման համար մեղադրում է Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և քուրդ զինյալ խմբավորումներին, թեև նրանք հերքում են իրենց առնչությունը ողբերգական միջադեպին:

Ըստ HDP-ի՝ Ստամբուլի պայթյունի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, և ավելի հավանական է թվում, որ դա կապված է ԻԼԻՊ-ի կամ Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումների աշխատանքի հետ: Կուսակցությունը պնդում է, որ ԱԶԿ-ն Ստամբուլի պայթյունն օգտագործում է քրդերի վրա հարձակվելու և երկրում ազգայնական տրամադրությունները 2023-ի ընտրություններից առաջ ուժեղացնելու համար՝ իշխանությունը պահպանելու նպատակով։

Մասնավորապես, կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ երկու կուսակցությունները մերժել են իրենց միջնորդությունը, քանի որ չեն ցանկանում՝ ժողովուրդն իմանա, որ Ալբաշիրի երեք եղբայրները սպանվել են ԻԼԻՊ-ի համար կռվելու ժամանակ, և որ նրա եղբայրներից մեկը Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիական Ազատագրական բանակի հրամանատարն է։

Փայլանը նկատի ունի Սիրիայի քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի պնդումը, որը հայտարարել է՝ Ալբաշիրի ընտանիքը կապված է ԻԼԻՊ-ի հետ:

«Նրա եղբայրներից երեքը մահացել են «Իսլամական պետության» համար կռվելիս: Մեկը մահացել է Ռաքքայում, մյուսը՝ Մանբիջում, երրորդը՝ Իրաքում։ Եվս մեկ եղբայր Աֆրինում Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության հրամանատարն է»,- ասել է նա հարցազրույցում։

Էմմա Չոբանյան