Հայկ Կոնջորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը
Քաղաքականություն
25.11.2022 | 16:31ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:
«Քննարկել ենք Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը և կարևորել Խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում:
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության և պառլամենտի դերի բարձրացման հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը: