ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել նոր ռազմավարական ծրագիր․ տեղեկացնում են ՄԻՊ աշխտակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը , այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգային ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին և համաձայնել են շարունակել աշխատանքը նախ և առաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաև դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։