Հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա․ Վրաստանի ֆիննախը՝ Լարսում կուտակումների մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշեց, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են կանգնած․

«Վերջին 20 օրվա ընթացքում թողունակության որոշակի սահմանափակում է մտցվել, որը պատճառ է հանդիսացել, որ հերթեր գոյանան։ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա երեկվա տվյալներով մոտ 400 բեռնատար կար, որոնց մոտ 60 տոկոսը հայկական պետհամարանիշներով էին», — հայտնում է Հայրապետյանը։

Նրա խոսքով, 2 օր առաջ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհից 250-300 հայկական բեռնատար է շարժվել դեպի Լարս․

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինները մշտական կապի մեջ են թե ռուսական, թե վրացական կողմի իրենց գործընկերների հետ։ ՀՀ դեսպանը ևս այս հարցը պահում է մշտական ուշադրության կենտրոնում, որպեսզի որքան հնարավոր է հերթերը արագ ընթանան և հայկական բեռնատարները հատեն Լարսը»։

Պարզաբանելու համար, թե արդյո՞ք միայն հայկական պետհամարանիշներով մեքենաներն են հերթերի մեջ, «Ալիք մեդիան» դիմեց Վրաստանի ֆինանսների նախարարություն։ Նախարարությունից ի պատասխան տարածված լուրերի, նշեցին․ «Տեղեկությունը, թե բացի հայկական բեռնատարներից, ադրբեջանական, ղազախական, բելառուսական և թուրքական մեքենաները անարգել շարժվում են Լարսի ճանապարհին, ապատեղեկատվություն է»։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և դիտավորյալ զրպարտություն է։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում երթևեկության աճի պայմաններում բոլոր մաքսային անցակետերը անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի՝ հավասար պայմաններում բեռնափոխադրումների և մաքսային հսկողության ընթացակարգերը սահուն իրականացնելու համար։

Նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ «Կազբեգի» մաքսակետով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների/տարանցիկ ապրանքների համար որևէ սահմանափակում չկա։

«Վրաստանի ցամաքային սահմանը հատելու նպատակով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժը իրականացվում է սահմանված հերթի կարգով, քանի որ որոշ ընդունող երկրներում ենթակառուցվածքային աշխատանքների և նոր համակարգերի ներդրման պատճառով Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերահսկողության գործընթացը մասնակի հետաձգվում է, այն վերաբերում է բացառապես բոլոր բեռնատարներին» , — պատասխանել են գերատեսչությունից՝ հավելելով, որ «Միջազգային բեռնաշրջանառության աճն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում, Եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների համապատասխան մաքսային վարչությունների հետ՝ ռազմավարական կարևոր մարտահրավերները արագորեն լուծելու ուղիներ գտնելու նպատակով»։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին։