ՀԱՊԿ նիստում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀԱՊԿ նիստում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

«Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց անկեղծ և դրական քննարկում: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման:

«Ես հույս ունեմ, որ կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի, բայց, ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, էլի մեր չստորագրելու պատճառով, բայց ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում. և դրական եմ համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունները և հույս ունեմ, որ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։