ԱՄՆ-ն չի բացառում, որ ՌԴ-ն կարող է Ուկրաինայում քիմիական զենք կիրառել․Politico

Լուրեր

16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաիայում՝ նախքան ՆԱՏՕ-ի հետ միջուկային առճակատման գնալը, եթե ռուսական զորքերը շարունակեն կորցնել դիրքերը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր 6 իրազեկ աղբյուրներին, որոնց թվում կան Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ը չունի հետախուզական որևէ տվյալ, որը թույլ կտա ենթադրել, որ Ուկրաինայում նման հարձակումը մոտ է։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության շատ պաշտոնյաներ կարծում են, որ ձմռան ամիսներին մարտերը կդանդաղեն, և կողմերից ոչ մեկը չի կարողանա զգալի տարածքներ հետ գրավել:

Սակայն որոշ պաշտոնյաներ կարծում են, որ մարտի դաշտում կորուստների շարունակման կամ ռուսական բանակի փլուզման դեպքում Մոսկվան կարող է քիմիական զենքի օգտագործմանւ դիմել, այդ թվում՝ այն, որը կապում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման հարձակման մեջ կարող են օգտագործվել նյութեր, որոնք հեշտ է քողարկել, ինչը կդժվարացնի Մոսկվայի վրա մեղքը բարդելը։ Փորաձագետների ու պաշտոնյաների խոսքով՝ որոշ քիմիկատներ կարող են օգտագործվել զանգվածային զոհերով հարձակման ժամանակ. դրանք կարող են օգտագործվել աերոզոլային կամ զինամթերքի մեջ՝ վնասելու մարդկանց մեծ խմբի։

ԱՄՆ Անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանություններից։ Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում քիմիական զենքի իր կարողությունը զարգացնելու համար։ Համաձայն Կոնգրեսի անդամի օգնականի, որը հարցազրույց է տվել Politico-ին, սենատորներն այս աշնանը տեղեկացվել են քիմիական զենքի ռուսական պաշարների և Ուկրաինային սպառնացող վտանգի մասին:

Էմմա Չոբանյան