Պուտինն Ուկրաինայում առաջ է մղում բանտարկյալ հանցագործներին․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Դոնի Ռոստովի նախկին ոստիկան Սերգեյ Կադացկին, որը գաղութում 15 տարվա ազատազրկում էր կրում կնոջը սպանելու և աներոջը սպանելու փորձի համար, մահացել է ուկրաինական պատերազմում, հայտնում են լրատվամիջոցները: Կադացկին հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Նախկին ոստիկանը միակը չէ այս շարքերում: Ընդհանուր առմամբ, ըստ The Insider-ի, հոկտեմբերի կեսերի դրությամբ Ուկրաինայում սպանվել է ռուսական գաղութներից հավաքագրված մոտ հինգ հարյուր վարձկան:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ լրագրողական ուսումնասիրությունների համաձայն՝ կալանավայրերում հավաքագրվել է ավելի քան 20000 դատապարտյալ։ Սրանք մեծ մասամբ մարդասպաններ են, ավազակներ, թմրավաճառներ և այլն։ Գերիների կարգավիճակը նման կերպ փոխելու իրավական հիմք չկա: Նրանց պատերազմ ուղարկելու օրինականության մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ավելին, դատապարտյալների հավաքագրումն իրականացվում է, այսպես կոչված, «Վագներ» կազմակերպության կողմից, մի կազմակերպություն, որը գտնվում է օրինական դաշտից դուրս։ Վարձկաններին հովանավորում է գործարար Եվգենի Պրիգոժինը: Չնայած նա չի զբաղեցնում պետական որեւէ պաշտոն, փաստորեն ազատ մուտք ունի գաղութների տարածք։

Պատերազմի հենց սկզբից էր պարզ, որ վարձկան դատապարտյալները կօգտագործվեն որպես թնդանոթի միս, ասում է սոցիալական հարցերով հոգեբան և բլոգեր Ալեքսեյ Ռոշչինը։ Նրա կարծիքով, այսօր ամեն ինչ տեղի է ունենում Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային բանակում գործող քրեակատարողական գումարտակների ձեւաչափով: «Ինչպես այն ժամանակ, այսօր նույնպես` նրանց համար նախապատրաստվել է նրանց իսկ ճակատագիրը»,-ասում է նա «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ «Նրանք ողջ մնալու քիչ հնարավորություն ունեն: Նրանց նետում են ռազմաճակատի ամենաթեժ հատվածները՝ նվազագույն հրետանային ծածկույթով և այլն։ Այսպիսով, նրանք վերածվում են մահապարտների»,-ասում է Ռոշչինն ու ավելացնում, որ իհարկե այս մարդանց մեջ կան շատերը, որոնք ասում են, թե ավելի լավ է այսպես մեռնելը, քան բանտում փթելը:

Ինչ վերաբերում է բանտարկյալների հավաքագրման իրավական հիմնավորմանը, ապա դրանք պարզապես գոյություն չունեն: Ալեքսեյ Ռոշչինը նշում է. «Անհասկանալի է, թե ինչու են Պրիգոժինին թույլ տալիս մտնել ազատազրկման վայրեր և ելույթներ ունենալ այնտեղ, իրականացնել քարոզչություն: ‘’Վագներ’’-ի և նմանատիպ կառույցների ստեղծումը բացարձակապես անօրինական է։ Մեր ժամանակների պարադոքսներից մեկը»։

Սա կամայականության դրսևորում է, ինչի մասին իրավապաշտպանները վաղուց են զգուշացրել, և որին ոչ ոք առանձնապես ուշադրություն չի դարձրել: Ռուսաստանում իրավական համակարգը, որպես այդպիսին, ոչնչացվում է, հայտարարում է բլոգերը։ «Արդյունքում Սահմանադրությունը վերածվել է անպետք թղթի, երբ ժողովուրդն իրականում չունի քաղաքացիական իրավունքներ։ Չկան անկախ դատարաններ, չկա խորհրդարան, դատախազությունը ծառայում է գործադիր իշխանությանը: Արդեն տեսախցիկների առջեւ մարդկանց են սպանում են մուրճերով ու տեսանյութն առանց որեւէ մտահոգության, տարածում սոցցանցերում»:

Իհարկե, նման վարձկաններին պատերազմում չեն խնայում, ասում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը։ Ուստի, նրա կարծիքով, մահացության ցուցանիշը հատկապես բարձր է այս մարդկանց շրջանում։

«Իրականում նրանց վիճակն անհույս է». այս կարծիքն է նա հայտնում «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում։ «Սակայն նրանցից արդյունավետություն սպասել պետք չէ։ Այս խմբի զորակոչվածներն ավելի շատ կարող են մտածել խաղաղ բնակիչներին թալանելու մասին»,-ասում է քաղաքական գործիչն ու կարծիք հայտնում, որ նման մարդկանց հավաքագրելու որոշումը խոսում է Կրեմլի կողմից խորը փակուղում հայտնվելու փաստի մասին:

Գոզմանը Ռուսաստանում ներկա իրավիճակը նմանեցնում է Իվան Ահեղ ցարի ժամանակների հետ, որն այն ժամանակ ստեղծել էր

օպրիչնինան, որտեղ գործում էր «մուրճի օրենքը»: «Նույնը տեղի է ունենում հիմա Պուտինի օրոք, երբ հաստատված ռազմական այս կառույցում գործում է նույն «մուրճի օրենքը»,-ասում է նա:

Այստեղ նա հիշեցնում է վարձկան Եվգենի Նուժինին մի քանի օր առաջ գլխին մուրճի հարվածով մահապատժի ենթարկելու տեսարանը:

Եզրակացությունը պարզ է, ասում է Գոզմանը. «Պուտինը գտնվում է պաշտպանական դիրքում՝ փորձելով փրկել իր իշխանությունն ու կյանքը։ Դրա համար նա պատրաստ է դիմել բացարձակապես ցանկացած գործողության։ Իսկ օրենքների առկայությունը կամ բացակայությունն այստեղ նրան չեն անհանգստացնում»:

Իրականում սա բռնություններ կազմակերպելու եւ իրականացնելու համար պետությանը տրված մենաշնորհ է, պետության բուն հիմքերի փլուզման նշան: