Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Քվեախցիկների արկղերում կուտակված քվեաթերթիկները դուրս հանելու իրավունք ունի միայն հանձնաժողովի նախագահը՝ բոլորի ներկայությամբ․ Factor TV-ի հետ զրույցում 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է՝ ինչ է տեղի ունենում այն 17 քվեաթերթիկների հետ, որոնք ընտրողը թողնում է քվեախցիկում։

«Մինչև ընտրության մեկնարկը մենք քվեախցում յուրաքանչյուր համարից 3-5 քվեաթերթիկ ենք գցել, որ հետագայում խնդիր չառաջանա։ Եթե հասկանում ենք, որ գրպանիկում կուտակված քվեաթերթիկները շատ են, հանձնաժողովի նախագահը բոլորի ներկայությամբ քվեախցիկից հանում է դրանք»։

Հիշեցնենք, որ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում, եթե դրա վրա կա որևէ գրառում, եթե չկա դրոշմանիշ կամ եթե ծրարում առկա է մեկից ավելի քվեաթերթիկ։ Ըստ կարգի՝ ընտրողը պետք է իր ընտրած համարը ծրարում դնի՝ առանց ծալելու։ Սակայն այս պայմանը չպահելու դեպքում խնդիրը լուծելի է։

«Ցանկալի է, որ ծալված չլինի, բայց երբեմն քաղաքացիները չեն ֆիքսում, որ ուղիղ պիտի դնեն ծրարի մեջ։ Երբ մոտենում են դրոշմանիշը փակցնող մասնագետին, հասկացվում է, որ սպիտակ մասը դուրս չի եկել։ Այս դեպքում նորից վերադառնում են քվեախուց և ուղղում են։ Ծալված լինելը խնդիր չէ, կարևորն ավելորդ նշում չլինի, պատռված չլինի, մեկից ավելի քվեաթերթիկ չլինի»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։