ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի, ԵԽ-ն ՌԴ-ն ճանաչեց ահաբեկչության հովանավոր պետություն․ ԼՈւՐԵՐ

Լուրեր

20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը չի զսպել Ադրբեջանին, որը վերջին 2 տարում առնվազն 3 անգամ հարձակվել է ՀՀ-ի վրա. «Մինչ օրս մեզ չի հաջողվել ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ՀԱՊԿ արձագանքի մասին համաձայնության գալ։ Այս փաստերը հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, և ես սա դիտարկում եմ որպես ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության գլխավոր ձախողումը»,- ընդգծել է Փաշինյանը։
  • Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը կկատարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ցանկանում եմ նշել, որ Ստանիսլավ Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար»,- ասել է ՀՀ վարչապետը։ 
  • ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության, ռազմական, ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։