Հուսիկ անունով կենդանի լեգենդ կառուցապատող կա, ապօրինի շենքեր է կառուցում․ դրանք պետք է քանդել

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը։

«Ուզում եմ ձեզ պատմել մի կենդանի լեգենդ՝ փոքրիկ կառուցապատողի մասին, ում շատերը, ոնց հասկանում եմ, այստեղ անձամբ են ճանաչում Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում նշեց ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը։
«Ուզում եմ խոսել Հուսիկ անունով մի կառուցապատողի մասին: Պատմություն փոքրիկ Հուսիկի մասին: Իրեն թվում է, թե ինքն այն տղան է, որ ինչ ուզի՝ կանի, ինչ ուզի՝ կկառուցի, ոնց կուզի կվարվի, ի վերջո ամեն ինչ կօրինականացնի, իր գործն առաջ կտանի․․․ Բայց մենք շարունակում ենք անհաղորդ մնալ այս խնդրին»։

Վարսդանյանի խոսքով՝ Նորք Նորք վարչական շրջանում շատ են այդպիսի շինությունները, որոնք կա՛մ օրինականացվել են, կա՛մ այդ փուլում են, նաև Շենգավիթ վարչական շրջանում:

«Պարոն Ավինյան, գնացել էիք Արաբկիր՝ շրջայցի, խնդրում եմ, նման բաներին ևս ուշադրություն դարձնել: Գովելի է աշխատանքը, լուսանկարները, որ տեղադրում եք, նաև ապամոնտաժումները, բայց նման բաներին էլ կարելի է ուշադրություն դարձնել:
8 ամիս առաջ Արաբկիր վարչական շրջանը գրությամբ դիմել է քաղաքապետին, և այն դեռևս խցանված է Արմինե Եղիազարյանի մոտ՝ ՃՔ վարչությունում:

Ինչո՞ւ գրությունը չի հասել քաղաքապետին, իրավաբանական վարչություն: Ինչո՞ւ է մնացել, որ այդ մարդը հասցնի դիմի դատարա՞ն, գործն առաջ գցի ու այդ ամեն ինչը կանգնի՞: Այստեղ միտում չկա՞․․․ Կաշառքի հոտ է գալիս»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։