Նոյեմբերի 14-20-ը հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք․ ՀՀ ԱՆ
Նոյեմբերի 14-20-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, կատարվել է 1373 թեստավորում: Առողջացել է 144 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445631 դեպք, որոնցից 434743-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 307 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 233 258 թեստավորում: