Հայկական արբանյակը Ադրբեջանի հարձակումից կադրեր է ֆիքսել. կառավարման կայանը դեռ չի կառուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Հայկական առաջին արբանյակը տիեզերք արձակելուց կես տարի անց՝ այսօր հայտարարվեց, որ թեստավորման արդյունքները դրական են, և այն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից:

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ԲՏԱ նախարարը վստահեցրեց՝ կայանի կառուցման աշխատանքները չեն դանդաղել․ դրանք ընթացել են՝ ըստ նախապես հաստատված ժամանակացույցի։

Հայաստանի իշխանությունները տիեզերք արբանյակ ուղարկելու մտադրության մասին հայտնել էին դեռևս շուրջ տասը տարի առաջ՝ 2013 թվականին։ Այդ ժամանակ հայտարարվեց Armsat արբանյակի ծրագրի մասին։ Այնինչ, այդ տարվա փետրվարին Բաքուն արդեն տիզերք արձակեց իր առաջին արբանյակը։ Հաջորդ տարիներին Ադրբեջանն արձակեց առնվազն ևս երկու արբանյակ, որոնցից մեկը՝ AzerSky-ը` հետախուզական նշանակության, իսկ հայաստանյան ArmSat-ն այդպես էլ մնաց թղթի վրա մինչև 2022 թվականը։

«2022 թվականի մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22։35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»:

Երկրի ղեկավարի այս հայտարարությունից միայն կես տարի անց այսօր պատասխանատուները մանրամասներ ներկայացրին Armsat հայկական արբանյակի աշխատանքից։ SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Հերնանի խոսքով՝ ամեն ինչ զրոյից են սկսել։

«Եթե համեմատելու լինենք՝ Հայաստանը ոչ թե թանկարժեք «Մերսեդես» է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք «Մերսեդես»-ը: SATLANTIS-ը հիմնել է հայկական ներկայացուցչությունը, և այդ երկարաժամկետ ծրագրերը կիրականացվեն»,- ասաց SATLANTIS ընկերության գլխավոր տնօրենը:

Ըստ նրա` կենտրոնը հնարավորություն կտա կառավարումն ամբողջությամբ իրականացնել ինքնուրույն, ստացված տվյալները կօգտագործվեն տարբեր ոլորտներում: Նախարարն էլ հավելեց՝ ցանկանում են Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Մինչ այդ, արդեն արձակված հայկական արբանյակից հնարավոր կլինի տեղեկություն ստանալ և 18 րոպեում տեղայնացնել հատվածը, 22 րոպեում էլ՝ ունենալ տվյալները․ արբանյակը հնարավորություն ունի օրական լուսանկարել 12-17 հազար քառակուսի կմ տարածք՝ ասում է SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն։

«Դա հնարավոր է արբանյակի ուղեծրի և այն երկնային ցանցի շնորհիվ, որն ընտրվել է։ Այդ երկնային ցանցին ավելացվել է մեկ ալեհավաք, որը գտնվում է Երևանում։ Համակարգչային ծրագիրը, որը կգործարկվի, ամբողջությամբ կվերահսկի արբանյակը: 7 տարբեր ենթակահամակարգեր կլինեն: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել տարբեր տվյալներ։ Կլինի նաև ահազանգերի համակարգ, որը կտեղեկացնի դեպքերի մասին, եթե ինչ-որ բան այն չլինի գործառույթներում: Օրական 7-10 գործարկում կիրականացվի։ Ուսումնասիրվող տարածքները կարող են լինել երկրագնդի ցանկացած հատվածում: Հատկապես նկատի ունենք այն տարածքները, որոնք Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց Օջանգուրեն։

Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակն արձակելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանն ասաց՝ աշխատանքներն արդեն սկսել են։

«Առաջին արբանյակից այն էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլև նրանով, որ և՛ նախագծման, և՛ինտեգրացիայի զգալի մասը, ամենայն հավանականությամբ, կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը»,- մանրամասնեց Պողոսյանը:

Դեռ մայիսին վարչապետը հայտարարեց, թե արբանյակային լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն նաև սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար։

Այդուհանդերձ, արբանյակի արձակումից կես տարի անց դեռ պատրաստ չէ դրա կառավարման կենտրոնը։ Եթե կայանն արդեն գործելիս լիներ, արդյո՞ք հնարավոր կլիներ արբանյակի միջոցով կանխավ՝ սեպտեմբերի 13-ից առաջ արձանագրել հակառակորդի շարժը, հարց ուղղեցինք նախարարին։

«Եթե մեկ տարի առաջ ունենայինք, հնարավոր է` ավելի լավ լիներ»,- պատասխանեց Խաչատրյանը:

Պարզվում է՝ տիեզերք ուղարկված «ArmSat 1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից կադրեր է ֆիքսել։ Ինչ կադրեր են դրանք՝ պատասխանատուներն այսօր հրաժարվեցին բացահայտել։ Նաև հստակ պատասխան չհնչեց հարցին, թե ե՞րբ է, ի վերջո, պատրաստ լինելու արբանյակի կառավարման կայանը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան